Սիրիայում բարձրաստիճան պաշտոնյա է զոհվել
Սիրիացի պաշտոնյաները հայտնել են, որ Դամասկոսից ոչ հեռու տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվել է երկրի Հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարը:
Ըստ պաշտոնական տվյալների, գեներալ-լեյտենատ Հուսեյին Իսահակը սպանվել է այն պահին, երբ ապստամբները հարձակվել են սիրիական Հակաօդային պաշտպանության բազայի վրա Մլեյխա քաղաքում: Ըստ ճշտված տվյալների, նա մահացել է ստացած հրազենային վնասվածքից:
Հուսեյնը մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էր, ով սպանվել է քաղաքացիական պատերազմի ընթացքում: