211652_close_icon
views-count3664 դիտում article-date 22:41 10-02-2018

ԱՄՆ արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Ռեյչել Բրենդը հրաժարական է տվել

ԱՄՆ արդարադատության նախարարությունում բարձրաստիճան պաշտոնյա Ռեյչել Բրենդը հրաժարական է տվել: Հաղորդել է [url=http://www.dw.com/ru/высокопоставленный-чиновник-минюста-сша-подала-в-отставку/a-42530091]Deutsche Well[/url]e-ն, հղում անելով Reuters-ին: Նա Բրենդը աշխատանքի է անցնելու Walmart խոշոր առևտրային կորպորացիայում: Բրենդը Արդարադատության նախարարությունում կարևորությամբ երրորդ պաշտոնն է զբաղեցրել: Նրա անմիջական ղեկավարը ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենշտեյնն էր, որը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի գլխավորությամբ՝ վարում էր Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի ընտրություններում ենթադրյալ միջամտության հետաքննությունը: Որոշ դիտորդներ Ռեյչելի Բրենդի հրաժարականը կապում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Արդարադատության նախարարության և ԿԸՀ-ի նկատմամբ ճնշման հետ: Reuters գործակալության աղբյուրը չի բացառել, որ Բրենդը չի ցանկացել Ռոդ Ռոզենշտեյնի հեռանալու կամ հրաժարվելու դեպքում պատասխանատվություն ստանձնել Ռոբերտ Մյուլլերի հետաքննության համար:

Նմանատիպ նյութեր