Շալանդը լավ տպավորություն թողեց. Հենրիխ Մխիթարյան
Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում կայացել է Հայաստանի հավաքականի բարց մարզումը, որից հետո ֆուտբոլիստները և գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը պատասխանել են լրագրողների հարցերին: Դորտմունդի «Բորուսիա» -ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր կարծիքն է հայտնել նոր գլխավոր մարզչի մասին:
« Մարզչի հետ առաջին հանդիպումը լավ տպավորություն թողեց: Մեր նպատակներին հասնելու համար պետք է մեծ ծավալի աշխատանք կատարենք: Միմյանց պետք է օգնենք, որպեսզի հաջողության հասնենք»,-ընդգծել է Հենրիխ Մխիթարյանը: