Արթուր Աբրահամը կայցելի իր հարազատ դպրոցը
Հարգելի գործնկերներ, Այսօր` մայիսի 23-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այցելելու է Ներքին Չարբախի թիվ 99 հիմնական դպրոց, որտեղ կկայանա դպրոցի ավարտական տոնական միջոցառումը: Այս մասին տեղեկացնում է բռնցքամարտիկի մամլո քարտուղարությունը:
Արթուր Աբրահամն իր հերթին անակնկալ է պատրաստել դպրոցի համար (նվիրատվություն): Միջոցառման սկիզբը` ժամը 12.00: Հարցերի դեպքում զանգահարել Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանին + 374 93 46 00 20