1666 դիտում
21:16 14-06-2014
Բռնադատվածների հիշատակի հուշարձանը փոշու և կեղտի մեջ է
Բռնադատվածների հիշատակի օրը՝ հունիսի 14-ը, 2006-ին ներառվել է ՀՀ պետական տոների և հիշատակի օրերի ցանկում և պաշտոնապես նշվում է Հայսատանում: Այդ օրը բռնադատվածները, նրանց ընտանիքի անդամները այցելում են Երևանում Բռնադատվածների հիշատակին նվիրված հուշաքարի մոտ, «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ, ծաղիկներ են դնում և հեռանում:
Հուշարձան այցելողներից ոմանք աքսորվել են երեխա ժամանակ: Նրանց մանկական հիշողությունները վառ գույներով են: Սարսափելի պատկերները նրանք պատմում են ժպիտով, քանի որ դրանք խառնվել են նրանց մանկության հիշողությունների հետ: Նրանք դեռ հույս ունեն, որ մի օր մարդիկ իրապես կնշեն հունիսի 14-ը: Խորհրդային պաշտոնական տվյալներով՝ 30-40-ականներին Հայաստանից արտաքսվել է 42.000 մարդ: Որքան է հալածվածների իրական թիվը, մինչ օրս հայտնի չէ, որովհետև լուրջ ուսումնասիրություն և հաշվարկ չի արվել:
Խորհրդային բռնաճնշումներից տուժել են խորհրդային բռնազավթման ենթարկված գրեթե բոլոր ժողովուրդները: Մերձբալթյան ժողովուրդները այդ զանգվածային հալածանքներն այսօր որակում են ցեղասպանություն: Հունիսի 14-ը նշվում է նախկին խորհրդային երկրներում՝ Վրաստանում, Լիտվայում, Էստոնիայում և այլն: Վրաստանում կառուցված է նաև Խորհրդային բռնազավթման տարիների զոհերի թանգարան: Իսկ Հայստանում բռնադատվածների հիշատակի հուշարձանն այսօր սարսափելի փոշու մեջ էր: Ակնհայտ է, որ հուշարձանի անխնամ և կեղտոտ տեսքը ոչ ոքի չի հետաքրքրում:
Այս պատկերը հիմք է տալիս ենթադրելու, որ Խորհրդային ռեժիմի զոհերի հիշատակի օրը՝ հունիսի 14-ը, չի կարևորվում: Այդ օրը հուշարձանի մոտ է գալիս մի քանի տասնյակ մարդ: Այնինչ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հուշարձանը լրջորեն խնամվում է: Այն մաքրվում է ոչ միայն ապրիլի 24-ին, այլև տարվա բոլոր օրերին: Բացի դրանից, կա Ցեղասպանության զոհերի հուշարձան, որտեղ ներկայացված են ցեղասպանության ականատեսների վկայություններ, լուսանկարներ, պատմական վկայություններ, մասունքներ և այլն:
Համեմատության համար կարելի է ասել, 1915-ի ցեղասպանությունից հետո մինչև 1965 թվականը մի քանի տասնամյակ ցեղասպանության զոհերի հիշատակը չէին նշում: Պատճառն այն էր, որ Խորհրդային երկրի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերություններ էին: Այդ համագործակցության մակարդակը չէր կարող հանդուրժել հակաթուրքական տրամադրություններ ներշնչող, Թուրքիայի անմարդկային գործողությունների մասին հիշեցնող հուշարձան կամ հիշատակի օր Խորհրդային երկրի մի հատվածում:
Իսկ երբ Սառը պատերազմի ժամանակ Թուրքիան մտավ ՆԱՏՕ, ապա 1915-ի ցեղասպանության նկատմամբ Խորհրդային վերաբերմունքը փոխվեց, և Երևանում սկսվեց կառուցվել Ցեղասպանության զոհերի հուշարձան: Նույն տրամաբանությամբ կարելի է ենթադրել, որ մի օր պատշաճ նշվելու է նաև խորհրդային տարիներին գնդակահարվածների, աքսորվածների, հալածվածների, բռնադատվածների հիշատակի օրը՝ հունիսի 14-ը: Այդ տարիներին բռնադատված երեխաները, ովքեր այսօր տատիկ-պապիկ են դարձել, սպասում են այդ արդարության վերականգման օրվան: Բայց մինչ այդ, զուտ մաքրասիրությունից ելնելով, կարելի է հունիսի 14-ին մաքրել զոհերի հուշարձանը փոշուց ու կեղտից, քանի որ հուշարձանը մաքրելը որևէ պայմանագրով չի արգելվում:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ
[/b]
Նմանատիպ նյութեր
5686 դիտում
18:42 11-11-2016
Լիոնել Մեսի. Մենք կեղտի մեջ ենք հայտնվել
3844 դիտում
16:49 07-06-2018
Պահպանողականները կոչ են արել ոգեկոչել Բռնադատվածների հիշատակը
Այս բաժնից
1462 դիտում
15:39 16-01-2025
Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը
994 դիտում
15:18 16-01-2025
Սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը