4159 դիտում
15:05 18-06-2014
54-ամյա վարորդը Երևանում վրաերթի է ենթարկել 40-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: ժամը 07:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 54-ամյա Նորավանդ Մարտիրոսյանը Իսակովի պողոտայում իր կողմից վարած Վազ 2107 մակնիշի 83 AP 008 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 40-ամյա Արմինե Թումանյանին:
Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպք վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գրիգոր Թամոյանի գլխավորւթյամբ, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարաքծ, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն: Պարզվել է, որ նա եղել է սթափ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը աշխատում է Գարուն տրիկոտաժի ֆաբրիկայում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16831 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ