13994 դիտում
15:25 24-06-2014
Կապանի զինկոմի անուղղելի զավակի մեղքով մահացածի հարազատները՝ բարեգործության հեղինակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[b]SHAMSHYAN.com[/b]-ն այս տարի տեղեկատվություն էր հրապարակել Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանի որդու՝ Էմին Գրիգորյանի կողմից մահվան ելքով ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի և դատաքննության վերաբերյալ: Դատարանը զինկոմի որդուն [url=https://shamshyan.com/hy/article/3299/140210183335/]դատապարտել էր ազատազրկման[/url] և պարտավորեցրել էր [url=https://shamshyan.com/hy/article/1924/140130151715/]5 մլն 500,000 դրամի փոխատուցում[/url] կատարել տուժողի ներկայացուցչին:
Երբ դատարանը վճիռը կայացրել է, զինկոմն իր շրջապատի միջոցով փորձել է Կապանում տեղեկություն տարածել, թե մահացածի հարազատները սոցիալապես անապահով են, որի համար էլ ինքը համաձայնվել է տրամադրել այդ գումարը, սակայն իրականությունը բոլորովին այլ է. կապանցիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին, որ մահացածի ընտանիքը ֆինանսական խնդիրներ չի ունեցել, անգամ շատ հարցերում մահացածի հայրը սատար է կանգնել զինկոմին, ու Կապանում ավելի բարի համբավ ունի, քան զինկոմը, ում ավելի շատ վարկաբեկում է նրա որդին՝ Էմիլը:
Երբ գումարը փոխանցվել է տուժողի իրավահաջորդներին, նրանք այդ գումարով կատարել են բարեգործություն: Մասնավորապես այդ գումարով Կապանի մանկատանն ու գիշերօթիկ դպրոցին տրամադրվել է գույք: Երեկ՝ հունիսի 23-ին, Գավառի մանկատուն են փոխադրվել բազմոցներ, սեղաններ, աթոռներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ չնայած Գավառի մանկատունը գույքի հետ կապված խնդիր չունի, սակայն Սերժիկ Ղազարյանը ցանկություն է ունեցել օգնելու: Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանն անակնկալի էր եկել, երբ բեռնատարով բարձված գույքը Կապանից ժամանել էր Գավառի մանկատուն: Ի դեպ, կապանցիներն ասում էին, որ զինկոմի տղայի մեղքով մահացածը ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանի թոռն էր, իսկ նրա հոր կողմից բազմաթիվ բարեգործական միջոցառումներ են անցկացվել, սակայն այդ մասին նրանք գերադասել են չբարձրաձայնել:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16392 դիտում
18:33 10-02-2014
Դատարանը չցանկացավ Կապանի զինկոմի «Էշին չոշ» ասել. զինկոմի տղան ազատազրկվեց