211652_close_icon
views-count18619 դիտում article-date 14:46 23-07-2014

Արտակարգ իրավիճակ Վանաձորում. փրկարարները քաղաքացիների օգնությամբ «Թալ Գրիգ» ՍՊԸ-ի ցորենի ամբարի մեջից դուրս բերեցին քաղաքացուն, ով հիվանդանոցի ճանապարհին մահացավ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 1/1 հասցեում գործող «Թալ Գրիգ» ՍՊԸ-ի ցորենի ամբարի մեջ քաղաքացի է ընկել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին օպերատիվորեն ժամանած Վանաձորի հրշեջները տեղի աշխատակիցների ուժերով հայտնաբերել են քաղաքացուն, ով կլինի միջին տարիքի տղամարդ, և փորձում են դուրս բերել ամբարից, իսկ դրսում նրանց սպասում են բժիշկները, որպեսզի անհրաժեշտ օգնություն ցուցաբերեն քաղաքացուն: Ոստիկանությունը պարզում է քաղաքացու ինքնությունը և դեպքի հանգամանքները: *** 15:05 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին քաղաքացին, ում անունը Եղիշ է և ով կլինի մոտ 31 տարեկան, մահացավ: Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր