Ես մտադիր չեմ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ». Վիդալ
«Յուվենտուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը հայտարարել է, որ երջանիկ է իր ներկայիս ակումբում և մտադիր չէ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Նախկինում բրիտանական լրտավամիջոնցերը հայտնում էին, որ մանկունիանցիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը չիլիացի խաղացողին ցանկանում է տեսնել իր թիմում:
«Չգիտեմ` կմնամ «Յուվենտուս»-ում, թե ոչ: Սակայն ես երջանիկ եմ Թուրինում: Երկուշաբթի օրը մենք կխոսենք Մասսիմո Ալեգրիի հետ:
Ես մտադիր չեմ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»»,-Չիլիի հավաքականի խաղացողի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: