2183 դիտում
14:51 11-08-2014
ՉԺՀ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է UNESCAP-ի 70-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքներին
2014թ. oգոստոսի 4-8-ը ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Բանգկոկում մասնակցել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 70-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքներին: Այս մասին է տեղեկացնում ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանձնաժողովի լիագումար նիստում ունեցած իր ելույթում դեսպան Սարգսյանը, մասնավորապես, ներկայացրել է Հայաստանի ձեռքբերումները տնտեսության արդիականացման, երկրի մրցունակության բարձրացման և գիտելիքահեն տնտեսության ձևավորման գործընթացում: Նա խոսել է աղքատության դեմ պայքարի, Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք» ծրագրի իրականացման խնդիրների մասին:
Նստաշրջանի շրջանակներում դեսպան Սարգսյանի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, UNESCAP-ի գործադիր քարտուղար տիկին Շամշադ Ախթարի միջև տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում քննարկվել են հանձնաժողովի հետ Հայաստանի փոխգործակցության ակտիվացման և Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները:
Նմանատիպ նյութեր
1669 դիտում
15:30 11-12-2019
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նստաշրջանի աշխատանքներին
Այս բաժնից
901 դիտում
12:46 12-01-2025
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
1240 դիտում
12:31 12-01-2025
Չեխական ռեստորանում պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
835 դիտում
11:42 12-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում