ՀՀ սփյուռքի նախարարությունը նույնպես դատապարտում է սիրիահայ բժիշկ Բողոս Աղոյանի հանդեպ բռնության կիրառումը
ՀՀ սփյուռքի նախարարությունը խորապես մտահոգված է Թալինի բժշկական կենտրոնի սիրիահայ բժիշկ Բողոս Աղոյանի նկատմամբ [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/21/23928/]բռնության կիրառման փաստով[/url]:
Սիրիայում տիրող քաղաքացիական պատերազմի հետևանքով Մայր Հայրենիքում ապաստան են գտել հազարավոր սիրիահայեր, որոնք այսօր ավելի շատ ունեն մեր աջակցության կարիքը: Ցավոք, պետք է արձանագրել, որ կենցաղային հողի վրա երբեմն տեղի ունեցող դեպքերը ստվերում են նրանց ինտեգրման գործընթացը:
ՀՀ սփյուռքի նախարարությունը դատապարտում է Պողոս Աղոյանի նկատմամբ բռնության կիրառումը ու հավատացած է, որ ՀՀ իրավապահ մարմինները կտան օբյեկտիվ գնահատական և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:
Ավելի վաղ Բ. Աղոյանի նկատմամբ բռնություն կիրառողների արարքը դատապարտող [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/22/24032/]հայտարարություն [/url]էր տարածել նաև ՀՀ Առողջապահության նախարարությունը: