211652_close_icon
views-count2827 դիտում article-date 13:57 22-09-2015

ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտել է «Արմենիա» ԲԿ-ում բժշկի հանդեպ տեղի ունեցած բռնության փաստը

ՀՀ Առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ ասված է. «ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնմունքում բժշկի հանդեպ երեկ երեկոյան տեղի ունեցած բռնության փաստը։ Բռնության, ծեծի ցանկացած դեպք ինքնին դատապարտելի է։ Անընդունելի է, երբ հիվանդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է հենց իրեն։ Նման մերժելի արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բժշկին ու բուժանձնակազմին, այլև մեր ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության, անառողջ մթնոլորտ։ Վստահ ենք, որ մեղավորը կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ»: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/22/65538/]հայտնել [/url]էր, որ սեպտեմբերի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից ահազանգ էր ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված հիվանդներից մեկը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում բժիշկների նկատմամբ, դրսևորում է ագրեսիվ վարքագիծ, կոտրում է հիվանդասենյակի գույքը: Հիվանդանոց էին մեկնել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբախ Համբարյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Վարդան Մինասյանը, Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանը: Պարզվել էր, որ նշված հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք ընդունված «անհայտ պաթոլոգիա, կոմա» ախտորոշմամբ հիվանդը, արթնանալով, հարձակվել էր բուժաշխատողների վրա, բռնություն կիրառել նյարդաբույժ, 27-ամյա Արթուր Պատվականյանի նկատմամբ՝ հարվածելով քունքին, ձախ այտին: Այդ պահին բժիշկներին օգնության էր հասել ծառայություն իրականացնող պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի ոստիկան, 23-ամյա Վան Սիմոնյանը, որի ժամանակ հիվանդը, ով հանդիսանում է Երևան քաղաքի Արհեստավորների 1-ին փողոցի բնակիչ, 34-ամյա Դանիել Թովմասյանը, ձեռքին եղած մետաղյա ձողով հարձակվել և հարվածներ էր հասցրել ոստիկանին՝ նրան նույնպես պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հիվանդանոցում ֆոտոլրագրողին ասել էին, որ ոստիկանը գետնին ընկած է եղել, երբ նա փորձել է ոստիկանից խլել նրան ամրակցված հաշվեցուցակային զենքը, սակայն ոստիկանը կարողացել է կանխել նրա՝ իրենից զենքի հափշտակելու ընթացքը, որից հետո նախազգուշական կրակոց է արձակել, սակայն դա էլ չի սթափեցրել Դ. Թովմասյանին, ու ստիպված ոստիկանը, պաշտպանելով բժիշկներին և իրեն, կրակոցով մարմնական վնասվածք է պատճառել Դ. Թովմասյանին:

Նմանատիպ նյութեր