1660 դիտում
11:46 03-02-2016
ՀՀ Առողջապահության նախարարությունը դատապարտել է բուժաշխատողի հանդեպ բռնության դրսևորման փաստը
«ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է Երևանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ի կեսգիշերն անց բուժաշխատողի հանդեպ բռնության դրսևորման փաստը:
Բռնության ցանկացած դրսևորում ինքնին անընդունելի է, հատկապես, երբ ձեռք է բարձրացվում բուժաշխատողի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունը տվյալ պահին կարող է անհրաժեշտ լինել մեկ ուրիշին:
Նման արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բուժանձնակազմին, այլև ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության, անառողջ մթնոլորտ։
Նշենք, որ Երևանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում տեղի ունեցած միջադեպից տուժած 53-ամյա բուժաշխատողը մարմնական վնասվածքներով` այդ թվում ոտքի կոտրվածք, տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա բուժօգնությունը, նախարարի հանձնարարությամբ, կկազմակերպվի պետական պատվերի շրջանակում»:
Նմանատիպ նյութեր
2827 դիտում
13:57 22-09-2015
ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտել է «Արմենիա» ԲԿ-ում բժշկի հանդեպ տեղի ունեցած բռնության փաստը
4002 դիտում
12:59 22-08-2014
Առողջապահության նախարարությունը դատապարտել է սիրիահայ բժշկի նկատմամբ բռնության կիրառումը
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված