211652_close_icon

Պուտինը չի մասնակցի Մեծ յոթնյակի գագաթնաժողովին

views-count2657 դիտում article-date 22:24 12-04-2015
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չեն հրավիրելու այս տարվա հունիսին Բավարիայում կայանալիք Մեծ յոթնյակի գագաթնաժողովին։ Պուտինին հրավիրելու կոչով հանդես է եկել Գերմանիայի Ձախ կուսակցությունը։ Շտայնմայերը նշել է նաև, որ Ղրիմի բռնակցումից հետո չի կարելի ձևացնել, թե ոչինչ չի փոխվել, և շարունակել համագործակցությունը հին ձևով։ Հիշեցնենք, որ Մեծ յոթնյակի կազմում են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի ղեկավարները։

Նմանատիպ նյութեր