1220 դիտում
17:42 28-08-2014
Վերջին տարիներին Շվեյցարիայում կտրականապես աճել է ինքնասպան-զբոսաշրջիկների թիվը
Lenta.ru-ն հաղորդում է, որ Շվեյցարիայում 4000 եվրոյի դիմաց յուրաքանչյուր ցանկացողի ուղարկում են այն աշխարհ: Վերջին տարիներին Շվեյցարիան զբոսաշրջիկներին գրավում է ոչ միայն իր գեղատեսլի վայրերով ու լեռնադահուկային հագստավայրերով:
Համայն աշխարհից Շվեյցարիա են ժամանում նրանք, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ իրենց կյանքին: Երկրում անահավանական հանարաճանաչություն են սկսել վայելել օտարազգիների համար էվթանազիայի (լավ մահ) ծրագրերը: Վիճակագրական տվյալները վկայում են, որ վերջին երեք տարում Շվեյցարիայում կրկնապատկվել է ինքնասպան-զբոսաշրջիկների թվաքանակը:
Եվ թեև շվեյցարացիները դժգոհ են իրենց երկրի նոր իմիջից ու քաղաքների փողոցներում դիակառքերի թվից, այնուամենայնիվ, երկրում ոչ ոք չի պատրաստվում արգելել կամավոր ինքնասպանությունը: Այդ նպատակով Եվրոպայի ամենաժողովրդավարական հանրապետություն են ժամանում աշխարհի 31 երկրների զբոսաշրջիկներ:
Խոսքը հիմնականում գնում է ծանր հիվանդ մարդկանց մասին, որոնք տառապում են կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված հիվանդություններից, ինչպես նաև քաղցկեղից: Ի հայտ է եկել նոր ֆենոմեն. ամուսինների միաժամանակյա ինքնասպանություն, որոնցից մեկը մահացու հիվանդ է: Այդ հարցում առաջամարտիկներն են բրիտանացի դիրիժոր Էդվարդ Դոունսն ու նրա կին Ջոանը, ով տառապում էր քաղցկեղից:
Նրանք միասին կյանքից հեռացան 2009 թվականին՝ համապատասխանաբար 85 և 74 տարեկան հասակում: Սակայն Շվեյցարիայում չեն շտապում յուրաքանչյուր ցանկացողի ուղարկել այն աշխարհ: Մահանալ ցանկացող հիվանդը դեռ պետք է անցնի բազմաթիվ թեստեր ու զրույցներ, որպեսզի բժիշկներին ու անկախ փորձագետների ապացուցի, որ ունի առողջ դատողություն և չի փոխի իր որոշումը:
Անգամ մահացու դեղորայքը տալուց րոպեներ առաջ բժիշկները հիվանդին ևս մեկ անգամ հիշեցնում են, որ ընթացակարգը սպանելու է նրան:
Նմանատիպ նյութեր
4485 դիտում
23:32 02-08-2018
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը վեց ամսում աճել է 10.2 տոկոսով. ԱՎԾ
1303 դիտում
23:03 06-11-2023
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 48 տոկոսով
2512 դիտում
09:15 29-02-2020
Հայաստանում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
562 դիտում
11:21 27-10-2024
Թեհրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել
958 դիտում
23:57 26-10-2024
Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է ընդդիմության՝ հեղաշրջում կազմակերպելու անկարողության մասին
1018 դիտում
23:31 26-10-2024
Մեքսիկայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել