1207 դիտում
09:21 10-09-2014
Իրանը և Ռուսաստանը համագործակցության փոխըմբռնման 4 հուշագիր են ստորագրել
Սեպտեմբերի 9-ին Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է նավթային-գազային, նավթաքիմիական, արդյունաբերական ոլորտների համագործակցության փոխըմբռնման 4 հուշագիր:
Ինչպես փոխանցում է Shana գործակալությունը, հուշագրերը ստորագրել են Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն և ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ Թեհրանում գումարված իրանա-ռուսական առևտրա-տնտեսական համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստում:
Իրանցի նախարարը նշել է, որ գոհ չէ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալներից և տարեկան 1,5 մլրդ դոլարի ապրանքաշրջանառությունն անընդունելի է մեծ հնարավորություններ ունեցող 2 պետությունների համար՝ ընդգծելով, որ այդ ծավալները կարելի է մեծացնել 10 անգամ:
Նշենք,որ ավելի վաղ Ռուսաստանի և Իրանի կառավարությունները ստորագրել են համագործակցության 5-ամյա փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը նախատեսում է առևտրա-տնտեսական համագործակցության ընդլայնում մի շարք ուղղություններով, մասնավորապես էլեկտրոցանցային ենթակառուցվածքների, նավթային-գազային համալիրների զարգացման, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների մատակարարման ոլորտում:
Նմանատիպ նյութեր
2408 դիտում
15:14 30-07-2019
Իրանը և Ռուսաստանը ստորագրել են հուշագիր ծովային պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ
2490 դիտում
15:26 27-02-2019
Հայաստանն ու Իրանը փոխըմբռնման երկու հուշագիր են ստորագրել
Այս բաժնից
862 դիտում
20:36 19-12-2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգստին և էներգետիկ ենթակառուցվածքներին
718 դիտում
19:42 19-12-2024
Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
745 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում