2493 դիտում
15:26 27-02-2019
Հայաստանն ու Իրանը փոխըմբռնման երկու հուշագիր են ստորագրել
Հայաստանն ու Իրանը հարստացնում են իրավապայմանագրային բազան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ներկայությամբ փոխըմբռնման երկու հուշագիր է ստորագրվել փետրվարի 27-ին Թեհրանում:
Համագործակցության խթանման փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի, նաև Հայաստանի նույն գերատեսչության ու Իրանի առևտրի, արդյունաբերության և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի միջև:
«Ռոյթերս»-ը հայտնում է, որ հուշագրերը Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի կողմից ստորագրված առաջին փաստաթղթերից են. հրաժարականի դիմումը պաշտոնապես մերժվելուց հետո նա անցել է պարտականությունների կատարմանը:
Հայկական կողմից փաստաթղթերը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Փետրվարի 26-ին Զարիֆը հրաժարական էր տվել: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, սակայն, նամակ Էր ուղարկել նրան՝ հրաժարվելով ընդունել հրաժարականը՝ դա աննպատակահարմար համարելով երկրի շահերի համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Իրան է մեկնել փետրվարի 27-ին: Վարչապետն Իրանում է երկօրյա պաշտոնական այցով: Թեհրանում այցի շրջանակում վարչապետն արդեն հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Իրանի նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ: Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպում կունենա ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Նմանատիպ նյութեր
7070 դիտում
16:45 02-11-2016
Հայաստանն ու Իրանը նախաստորագրել են գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր
886 դիտում
16:02 08-02-2023
Հայաստանն ու Խորվաթիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
1207 դիտում
09:21 10-09-2014
Իրանը և Ռուսաստանը համագործակցության փոխըմբռնման 4 հուշագիր են ստորագրել
Այս բաժնից
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
787 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված