211652_close_icon
views-count1145 դիտում article-date 17:35 11-09-2014

Երևանում պաշտոնապես մեկնարկեց ԵՄ-ի կողմից մոտ 1մլն եվրո բյուջեով ֆինանսավորվող «Թվինինգ» ծրագիրը

ՀՀ պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի կայացմանն օժանդակելու նպատակով Երևանում այսօր պաշտոնապես մեկնարկել է ԵՄ-ի կողմից մոտ 1մլն եվրո բյուջեով ֆինանսավորվող Թվինինգ ծրագիրը: «ՀՀ-ում պետական ներքին ֆինանսական հսկողության կարգավորիչ և ինստիտուցիոնալ շրջանակի ուժեղացման և նոր համակարգի գործարկման հարցում Կենտրոնական ներդաշնակեցման միավորին օժանդակության մասին» ծրագրի նպատակն է ԵՄ լավագույն փորձի հիման վրա զարգացնել ՀՀ պետական ներքին ֆինանսական հսկողության ոլորտը: Ծրագիրն իրականացվելու է համապարփակ պետական ներքին ֆինանսական հսկողության (ՊՆՖՀ) համակարգի ներդրման միջոցով` կյանքի կոչելով պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի բարեփոխումների իրագործումն ու զարգացումը` ներառյալ համակարգի երեք հիմնական բաղադրիչները. կառավարչական հաշվետվողականության վրա հիմնված ֆինանսական կառավարում և հսկողություն, կառավարման բոլոր մակարդակներում հավուր պատշաճի հավաստիացում ապահովող ներքին աուդիտ, ինչպես նաև պետական ներքին ֆինանսական հսկողության հետ կապված հարաբերությունների կարգավորումն ապահովող ստանդարտներ սահմանող և դրանց մոնիթորինգն իրականացնող կենտրոնական ներդաշնակեցման միավոր: Ըստ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի, ծրագրի ավարտին կառավարությունն ակնկալում է ունենալ ՀՀ-ում պետական ներքին ֆինանսական հսկողության ամբողջական համակարգ. «Այն կնպաստի պետական միջոցների ծախսման արդյունավետության, նպատակայնության բարձրացմանն, ինչպես նաև կուժեղացվեն ծախսերի իրականացման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»: ԵՄ կողմից Թվինինգ ծրագրի ղեկավար Անդերս Նիլսոնի խոսքով` ծրագիրն ուղղված է ֆինանսական կառավարման վերահսկողության և արդյունավետության բարձրացմանը: Ծրագրի տևողությունը 24 ամիս է: Այն իրականացվում է Շվեդիայի Ազգային ֆինանսական կառավարման մարմնի կողմից, իսկ ուղղակի շահառուն հանդիսանում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր