211652_close_icon
views-count10182 դիտում article-date 19:39 25-09-2014

Երևանում բախվել են տնօրենների BMW֊ն ու Opel-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 24֊ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00֊ի սահմաններում Հալաբյան 44 հասցեում՝ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 37֊ամյա Արմեն Մարտիրոսյանի վարած BMW մակնիշի 10 FO 055 համարանիշի և 34֊ամյա Արման Թավադյանի վարած Opel մակնիշի 34 NM 478 համարանիշի ավտոմեքենանները։ Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW֊ի վարորդ Ա․ Մարտիրոսյանն ու Opel-ի ուղևոր Երևանի բնակիչ 5-ամյա Գեորգի Թավադյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից Գ․ Թավադյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, BMW֊ի վարորդ Ա․ Մարտիրոսյանը աշխատում է «ԳՈԴ» խանութների ցանցի տնօրեն, իսկ Opel-ի վարորդ Ա. Թավադյանը աշխատում է «ԿԱՐՏՈՆ-ՏԱՐԱ» ՍՊԸ֊ում՝ որպես տնօրեն։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր