2071 դիտում
11:08 04-10-2014
Հայաստանը լուսանկարչի համար հարուստ երկիր է, բայց լուսանկարիչները հիմնականում գումար են վաստակում հարսանիքներում նկարելով
«Սիրում եմ նկարել երեխաներին, քանի որ անկեղծ են եւ անմիջական, ծերերին, որովհետեւ խորն են եւ իմաստուն, կենդանիներին, որովհետեւ երբեմն ավելի զգացմունքային են, քան որոշ մարդիկ, բնությունը, որովհետեւ իմ լավագույն գործերը ծնվում են բնության գրկում: Հայաստանը նկարչի համար հարուստ երկիր է, բայց մեր լուսանկարիչները հիմնականում գումար են վաստակում հարսանիքներ նկարելով»,-այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց լուսանկարիչ, 360 armenia.am կայքի հիմնադիր Էդգար Մարտիրոսյանը, ով վերջերս է մասնակցել Բելառուսում անցկացված «Արեւելյան գործընկերության իմ երկիրը» ազգային ֆոտոմրցույթին, որին մասնակցում էին 6 երկրների լուսանկարիչներէ Հայաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Վրաստանից:
Ի դեպ, լուսանկարիչ Էդգար Մարտիրոսյանը հայաստանյան մրցույթի ընթացքում ընտրված 5 հայ լուսանկարիչներից մեկն է, ով մասնակցել է Բելառուսում տեղի ունեցած հնգօրյա մրցույթ-ֆոտոպլեներին: Ֆոտոմրցույթի ընթացքում հաղթողներ եւ պարտվողներ չեն եղել, քանի որ, Էդգարի կարծիքով, ամենակարեւորը լուսանկարիչների մեջ փորձի փոխանակումն է եղել:
Ցանկացած լուսանկար մի հոգեվիճակ է, ամեն նկարի մեջ քո մի մասնիկն ես դնում: Լուսանկարիչը միշտ փնտրտուքների մեջ է:
Ես փորձում եմ ցույց տալ մարդկանց այն ամենը, ինչն իրենք չեն տեսնում, բայց այն տեսարժան է: Երբ ստանում եմ այն արդյունքը, որի համար օրերով, երբեմն ամիսներով մեկ լուսանկար ստանալու համար չարչարվել եմ, մի յուրահատուկ զգացողություն եմ ապրում, որի անունը չգիտեմ էլ, թե ինչ դնեմ: Իսկ կոնկրետ մարդկանց մասով, եթե կոնտակտ չեղավ մարդու հետ, չես կարող ստանալ այն, ինչ ուզում ես, առավել եւս խարակտերային որեւէ բան: Բայց եթե նման խնդիր դրված չի, ու քեզանից ուզում են ընդամենը բյութի պորտրետ` սիրուն նկար, ես չեմ կարող իրեն ստիպել, որ իր համար խարակտերային լուծումով նկար անեմ՚,- նշեց լուսանկարիչը: Նրա խոսքով, իր հիմնական պատվիրատուները աղջիկ, թե տղա լուսանկարներ են ցանկանում սոցանցերում տեղադրելու համար: Ցանկանում են նկարով տեսնել զուտ իրենց արտաքին կերպարը: Կարելի է ասել հայելու արտացոլանքը նկարի տեսքով, այլ ոչ թե նկար, որը հոգեւիճակ, պատմություն ներկայացնի:ՙԻրականում Հայաստանը հարուստ է լուսանկարներով, բայց լուսանկարիչները հիմնականում գումար են վաստակում հարսանիքներ նկարելով: Այնինչ՝ կցանկանայի, որ հարսանիքից դուրս, այլ արժեքներ էլ գնահատեին՚,-ավելացրեց Էդգար Մարտիրոսյանը:
Նշենք նաեւ, որ 360 armenia.am կայքը ներկայացնում է մի նախագիծ, որի միջոցով այցելուն կարող է շրջել Հայաստանի գեղատեսիլ վայրերում, մշակութային հուշարձաններում 360.-ով պտտվել սեփական առանցքի շուրջ, զգալ իրեն հենց այն վայրում, որը դիտում է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
13984 դիտում
11:50 14-07-2017
Թեքեյան կենտրոնում կայացել է լուսանկարչի օրվան նվիրված «Լուսանկարչի օրագրից» խորագրով ցուցահանդեսի բացումը
1975 դիտում
23:12 12-03-2014
Հայ լուսանկարիչները նվաճում են National Geographic-ի կայքը. ֆոտոշարք. NEWS.am STYLE
Այս բաժնից
517 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
940 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
835 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը