Ուկրաինայում այսօր «լռության օր» է
Ուկրաինայում Գերագույն Ռադայի՝ վաղվա արտահերթ ընտրություններից առաջ հայտարարվել է լռության օր: Այս մասին հաղորդում է UNIAN գործակալությունը:
Ընտրություններում պայքարելու են 29 քաղաքական կուսակցություններ, այդ թվում՝ «Պյոտր Պորոշենկո», «Ազգային ճակատ» կուսակցությունները, որոնք գլխավորում են Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը և Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, Օլեգ Լյաշկոյի գլխավորած «Ծայրահեղական կուսակցությունը»
Ընտրություններին մտադիր են մասնակցել նաև Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան», Ուկրաինայի կոմունիստական կուսակցությունը, «Ընդդիմադիր բլոկը», «Ուժեղ Ուկրաինան», ազգայնական «Ազատությունը» և «Աջ սեկտորը»: