Ուկրաինայում «լռության օր» է հայտարարվել
Ուկրաինայում այսօր հայտարարվել է «լռության օր», ինչը ենթադրում է հակամարտող կողմերի միջեւ կրակի ժամանակավոր դադարեցում:
Ուկրաինայում խաղաղություն հաստատելու նպատակով Պորոշենկոն առաջարկել է եռակողմ հանդիպում կազմակերպել, ինչին ի պատասխան Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները հայտարարել են, որ դրա համար մի քանի օր ժամանակ է հարկավոր:
Նրանք առաջարկում են ուկրաինական կոնֆլիկտի խնդիրը քննարկել դեկտեմբերի 12-ին: