1509 դիտում
21:05 26-10-2014
Լավ է, որ բաց թողած գոլից հետո թևաթափ չեղանք. Անչելոտի
Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Ռեալ» - «Բարսելոնա» (3:1) խաղից հետո մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գոհ է մնացել իր սաների ելույթից:
«Լավ է, որ բաց թողած գոլից հետո թևաթափ չեղանք: Մենք հավատարիմ մնացինք խաղի համար նախատեսված ծրագրին, և այն աշխատեց: Ինձ շատ դուր եկավ թիմի խաղը: Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլ»-ի հետ կայացած խաղից հետո լավ էինք վերականգնվել: Միշտ հավատացել եմ, որ պաշտպանությունում մեր խնդիրները կապված չեն եղել խաղացողների կարգի հետ, պազրապես պետք էր քրտնաջան աշխատել: Ես պրոֆեսիոնալների թիմ ունեմ, խաղացողները գիտեն, թե ինչ է նշանակում հանդես գալ «Ռեալ»-ի կազմում: Մենք ցանկանում էինք հարձակվել, տիրում էինք գնդակին և օգտագործում էինք խաղադաշտի եզրերը:Երկրորդ խաղակեսում առաջ անցանք հաշվի մեջ, քանի որ շատ էինք ուզում հաղթել»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում են իսպանական ԶԼՄ-ները:
Նմանատիպ նյութեր
1201 դիտում
21:03 26-08-2014
«Ռեալ»-ը դեռ լավ մարզավիճակ ձեռք չի բերել. Անչելոտի
1975 դիտում
22:08 13-05-2022
Չեմպիոնների լիգայի եզրափակչին մոտենում ենք լավ մարզավիճակում. Կառլո Անչելոտի
Այս բաժնից
3109 դիտում
23:38 18-10-2024
Վիրավորելու միտում չենք ունեցել․ «Փյունիկ»-ը ներողություն է խնդրում
2005 դիտում
20:32 18-10-2024
Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում հանդիպել է քաղաքական, հասարակական շրջանակների հետ
1123 դիտում
13:22 18-10-2024
ՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Նոայի» դիմումը՝ «Փյունիկի» վերաբերյալ