ԱՄՆ-ի փոխնախագահը օգոստոսի 24-ին Թուրքիա կայցելի
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը օգոստոսի 24-ին կայցելի Թուրքիա։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին։
Լրագրողների հետ հանդիպմանը Յըլդըրըմը նշել է, որ իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի (որին թուրքական իշխանությունները մեղադրում են ռազմական հեղաշրջումը կազմակերպելու մեջ և Անկարան այնքան ձգտում է «ստանալ) արտահանձնման հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը փոխվել է։
Նշենք, որ հեղաշրջումից հետո Թուրքիայում 81.494 մարդ զրկվել է զբաղեցրած պաշտոնից։