ԱՄՆ-ի փոխնախագահը Թուրքիա կայցելի
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը այց է ծրագրել Թուրքիա, որը կիրականացնի 2016 թվականի հունվարի 23-ին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի ցարչապետական ապարատի աղբյուրին:
Ըստ աղբյուրի՝ Բայդենը բանակցություններ է վարելու Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Այլ մանրամասներ աղբյուրը չի հայտնել:
Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ ՄԱՆ-ի նախագահ Բարաք Օբաման ազնգահարել է Էրդողանին և պահանջել դուրս բերել թուրքական զորքը Իրաքի տարածքից: