Վլադիմիր Պուտինը ոստիկանության մի քանի գեներալների է պաշտոնանկ արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուժային կառույցների մի շարք գեներալների պաշտոնանկ անելու հրաման է ստորագրել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Մասնավորապես պաշտոններից զրկվել են` ոստիկանության գեներալ-մայոր Իգոր Բոժկովը, ոստիկանության գեներալ-մայոր Ալեքանդր Լեբեդևը, ոստիկանության գեներալ-մայոր Իվան Բիրնիկը, ոստիկանության գեներալ-մայոր, Տոմսկի մարզի ոստիկանապետ Իգոր Միտրոֆանովը, ոստիկանության գեներալ-լեյտենանտ, Օմսկի մարզի ոստիկանապետ Յուրի Տոմչակը:
Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկության պաշտոնական ինտերնետ կայքում։