211652_close_icon

Օբաման երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը

views-count1276 դիտում article-date 09:23 22-11-2014
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկարաձգել է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների ժամկետը: Այս մասին հայտնել է Սպիտակ Տունը, հաղորդում է TASS գործակալությունը: Խոսքն այս դեպքում վերաբերում է Իրանի նավթամթերքի արտահանմանը: Սպիտակ Տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այլ երկրները ևս բավականաչափ նավթ են արտահանում, ինչը հնարավորություն է տալիս զգալիորեն կրճատելու իրանական նավթի ու նավթահումքի վաճառքի ծավալները:

Նմանատիպ նյութեր