211652_close_icon
views-count26848 դիտում article-date 15:28 01-12-2014

Առեղծվածային սպանություն՝ Զեյթունի հանրակացարանում. ոստիկանությունը պարզում է սպանվածի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: 13:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն բաժնի հերթապահ մաս, որ Դավիթ Անհաղթ փողոցի հանրակացարանների մասնաշենքերից մեկում տղամարդու դի կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հանրակացարանի նշված մասնաշենք է ժամանել Քանաքեռ-Զեյթուն բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սարգիս Համբարձումյանի գլխավորությամբ: Օպերատիվ քննչական խումբն 1-ին հարկի միջանցքում հայտնաբերել է անձը չպարզված տղամարդու դի: Այս պահին դատաբժիշկը զննում է դին, և հայտնեց, որ մահը վրա է հասել կրծքավանդակի մասում կտրած-ծակած վնասվածքից: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստճանը՝ ժամանել է նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազ Հայկ Ասլանյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1 մասի հատկանիշներով: Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունն ու քննչական կոմիտեն ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանվածի ինքնությոնը պարզելու, սպանությունը կատարող անձին հայտնաբերելու և դեպքի հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է նաև արյունոտ խոհանոցային դանակ, որն ընթերակաների ներկայությամբ քննիչն առգրավեց: *** 16:00 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ Քանաքեռ-Զեյթունի ոստիկաններն ու քննիչները պարզեցին սպանվածի ինքնությունը. նա Երևան քաղաքի Գոգոլի փողոցի 5Ա շենքի բնակիչ, 49-ամյա Գառնիկ Պողոսյանն էր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր