Ռոման Բերեզովսկին` «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության մասին
Հայաստանի հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին բացատրել է, թե ինչի համար է «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ Մանուել Նոյերին նշել երրորդ տեղում: Բերզեզովսկու ցուցակում առաջին տեղը նշված է Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆիլիպ Լահմի անունը:
«Միանշանակ, Նոյերը ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց, իրեն հիանալի դրսևորեց աշխարհի առաջնությունում: Բայց Լահմը իսկական ավագ է, Գերմանիայի հավաքականի առաջատարը, ով ունակ է քաջալերել իր խաղընկերներին: Կարծում եմ Լահմը փոքր-ինչ ավելին արեց Գերմանիայի չեմպիոնության համար, քան Նոյերը:
Կարծում եմ, որ աշխարհի առաջնության անցկացման տարում մրցանակը պետք է ստանա մրցաշարի հաղթողներից մեկը: Իմ դեպքում դա Լահմն է: Ռոնալդուն անհատապես ուժեղ ֆուտբոլիստ է: Դրանում ոչ ոք չի կասկածում: Նա բազմաթիվ գոլեր է խփում «Ռեալ»-ի կազմում և իր ակումբին օգնեց նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, սակայն տվյալ դեպքում աշխարհի առաջնությունը գերակայում է»,- Բերզովսկու խոսքերը մեջբերում է Sport Express կայքը: