211652_close_icon
views-count6002 դիտում article-date 22:42 25-03-2016

Ռոման Բերեզովսկին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստան-Բելառուս ընկերական խաղով Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին հրաժեշտ է տվել մեծ ֆուտբոլին:  Հրաժեշտի հանդիսավոր արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայկական սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած հաջողությունների և մարզական նվաճումների համար Ռոման Բերեզովսկուն պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:  Ազգային հավաքականի կազմում 93 հանդիպում անցկացրած լեգենդար դարպասապահը ընդամենը 5 րոպե է անցկացրել խաղադաշտում, որից հետո ֆուտբոլասերների ջերմ ծափողջյունների ներքո դուրս է եկել խաղադաշտից:  [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր