211652_close_icon

Հարավաֆրիկյան հանրապետությունում ֆրանսուհի է առեւանգվել

views-count1232 դիտում article-date 19:14 20-01-2015
Հարավաֆրիկյան հանրապետությունում առեւանգվել է Ֆրանսիայի 67-ամյա մի քաղաքացի: Կինն աշխատել է բարեգործական կազմակերպություններից մեկում, հայտնում է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը: Դեպքը տեղի է ունեցել Բանգի քաղաքում: Ենթադրվում է, որ կնոջն առեւանգել են «Անտի-Բալակա» զինված խմբավորման անդամները, որոնք պահանջում են իրենց կալանավորված շարժման առաջնորդներից մեկի ազատ արձակումը: Պաշտոնական Փարիզը դատապարտում է չարագործների քայլը եւ կոչ անում բաց թողնել կնոջը:

Նմանատիպ նյութեր