211652_close_icon
views-count1092 դիտում article-date 17:12 25-02-2015

Եմենում ֆրանսուհի է առեւանգվել

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Եմենի տարածքում Ֆրանսիայի քաղաքացի է առեւանգվել: Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Սանայում: Ֆրանսուհուց բացի, առեւանգվել է նաեւ մի տեղացի, որը նրա թիկնապահն է եղել: Ֆրանսուհին աշխատում էր Եմենում գործող միջազգային կազմակերպություններից մեկում: Տեղեկություններ կան, որ նրան տարել են «Անսար Ալլահ» շիիթական շարժման անդամները, որոնք իշխանափոխություն են պահանջում:

Նմանատիպ նյութեր