211652_close_icon
views-count780 դիտում article-date 20:51 20-01-2015

Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը

Հունվարի 20-ին Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի ղեկավար կոմիտեի տարեկան նիստը: Հանդիպմանը ներկայացվեցին ծրագրի 2014 թ. հաշվետվությունն ու ձեռքբերումները: «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագիրն ունի 3 ուղղություն` աջակցություն իրավական բարեփոխումներին, կարողությունների զարգացում և համայնքների ընտրված ներկայացուցիչների առաջնորդության ամրապնդում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև 2015 թ. ծրագրային փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները: Ծրագիրը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի գործողությունների պլանի մի մասն է և ֆինանսավորվում է Դանիայի կառավարության կողմից:

Նմանատիպ նյութեր