«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ դեկտեմբերի 28-ին ծանր հիվանդությունից հետո մահացավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը։ Հաջորդ օրը բլոգեր Վիլեն Գաբրիելյանը Ֆեյսբուքի էջում կոշտ արտահայտություններ էր արել Վահան Հովհաննիսյանի հասցեին։ Այս գրառումը հարուցել է դաշնակցականների վրդովմունքը: Ըստ տեղեկությունների, դրանից հետո Դաշնակցության գրասենյակում տեղի ունեցած ժողովի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը անդրադարձել է Վիլեն Գաբրիելյանի գրառմանը և ասել, թե այդ ով է «Նավակ Ճոճողը», էդ լակոտին մինչև Վահանի քառասունքը պետք է սատկացնել: Որից հետո կարգադրել է մի քանի երիտասարդ դաշնակցականների «շանսատակ անել» Վիլեն Գաբրիելյանին:
Ընդ որում, ծեծի վայրը Կողբացի-Ամիրյան խաչմերուկի դալանը, նույնպես պատահական չի ընտրվել: Դեռևս 2013 թվականի մայիսի 22-ին խորհրդարանում, այն ժամանակ դեռ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը՝ խոսքը ուղղելով նախարարներ Հրայր Թովմասյանին և Արմեն Աշոտյանին, հայտնի արտահայտություն էր արել՝ «Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ չեք գա, այլ դուք կարտագաղթեք»: Վիլեն Գաբրիելյանին դալանում ծեծելով, դրանով յուրատեսակ, խորհրդանշական հարգանքի տուրք են մատուցել Վահան Հովհաննիսյանին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։