4521 դիտում
23:57 24-01-2015
Յակուտիայում -43C ջերմաստիճանի պայմաններում ռեկորդի համար դիսկոտեկ են կազմակերպել. տեսանյութ
Ռուսաստանի Յակուտիայի շրջանում կազմակերպել են աշխարհում ամենացրտաշունչ դիսկոտեկը: Սրեդնեկոլիմսկ քաղաքում, ավելի քան 300 մարդ եկել է Անկուդինկի գետի ափ -43C ջերմաստիճանի պայմաններում պարելու՝ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար:
Լրատվամիջոցները տեղեկացրել են, որ դեռևս անցյալ տարվա աշնանը 51-ամյա Աֆանասի Բուբյակինը դիմում էր գրել և համաձայնություն էր ստացել: Ռեկորդը սահմանելը կայանում էր նրանում, որ կազմակերպվի իսկական բացօթյա դիսկոտեկ՝ ամենացածր ջերմասիճանում:
Նման տեսակի դիսկոտեկի մտահղացումը պատահական չի եղել: 70-ական թվականներին Աֆանասին դիջեյ է եղել տեղական ակումբներից մեկում, երիտասարդների համար շուոներ է կազմակերպել, իսկ այժմ ցանկացել է իր մտահղացումը իրականացնել:
Ըստ մասնակիցների՝ նախատեսված է եղել, որ նրանք կմնան մոտ 30 րոպե, բայց այդ ամենը այնքան է գրավել նրանց, որ ցուրտն անգամ չի խանգարել պարել և ուրախանալ մի քանի ժամ: Մասնակիցներից ամենատարեցը եղել է 100-ամյա Մարիա Կոկորինան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
19723 դիտում
18:11 11-08-2017
NON STOP Դիսկոտեկ. Ստեփանավան քաղաքի հրապարակում տեղի կունենա դիսկոտեկ՝ նվիրված երիտասարդների օրվան
13035 դիտում
21:25 25-05-2017
Ստեփանավանի քաղաքապետը լուսանկարվել է քաղաքի բոլոր շրջանավարտների հետ ու նրանց համար դիսկոտեկ կազմակերպել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2126 դիտում
19:02 19-02-2014
Վատ ավարտով դիսկոտեկ. տեսանյութ
Այս բաժնից
730 դիտում
11:14 21-10-2024
Նախնական տվյալներով՝ մոլդովացիների մեծ մասը «Ոչ» է ասել ԵՄ անդամակցությանը