211652_close_icon
views-count1341 դիտում article-date 16:27 29-01-2015

Boeing 777 ինքնաթիռի որոնողական աշխատանքները դադարեցվել են

Մալայզիական կողմը հաղորդել է, որ դադարեցնում է Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 MH370 ինքնաթիռի որոնողական աշխատանքները, ինչպես նաև հաստատել է, որ 2014թ-ի մարտ ամսին ինքնաթիռն անհետացել է Հնդկական օվկիանոսում: Հիշեցնենք, որ Boeing 777 ինքնաթիռը 2014թ-ի մարտի 8-ին Կուալա-Լումպուրից Պեկին ուղևորվելիս անհետացել էր: Ինքնաթիռում եղել է 239 մարդ: Ի դեպ՝ այն ժամանակ ինքնաթիռի հետ վերջին կապը հաստատելիս հայտնի է եղել, որ այն գտնվում է Մալայզիայից 220 կմ արևելք:

Նմանատիպ նյութեր