Եգիպտոսում իսլամիստների հարձակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 26-ի
Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգում իսլամիստների հարձակումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 26-ի:
Մի քանի քաղաքներում՝ ոստիկանական մասնաշենքերի եւ զինվորական կայանների հարեւանությամբ, իսլամիստները գործի էին դրել ականապատ ավտոմեքենա, նռնականետներ եւ ականանետեր:
Հարձակումների պատասխանատվությունն իր վրա է վերցրել ջիհադիստական մի խմբավորում, որը կապված է ՙԻսլամական պետություն՚ ահաբեկչական՚ խմբավորման հետ: