Ամերիկյան McDonalds-ում կենգուրու է հայտնվել. տեսանյութ
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի McDonalds սրճարաններից մեկում կենգուրու է հայտնվել, ինչի կապակցությամբ այցելուներից մեկը զանգահարել է ոստիկանություն: Պարզվել է, որ 8 ամսական կենգուրուին իրենց հետ սրճարան են բերում նրա տերերը:
Ընտանիքը տանը եւս 6 կենգուրու է պահում: Կենդանիները հատուկ թերապիա են անցկացնում օնկոլոգիական հիվանդությամբ տառապող փոքրիկի հետ: