Բրիտանական գյուղերից մեկում ալբինոս-կենգուրու է հայտնվել
Բրիտանական Ռոադե գյուղում մի կնոջ հաջողվել է ալբինոս-կենգուրու լուսանկարել: Քերոլայն Ֆիլիփսը շփոթվել է, երբ իր տան հարեւանությամբ տեսել է էկզոտիկ կենդանուն, քանի որ տարածքում ալբինոս-կենգուրուներ երբեւէ չեն նկատվել:
Նշենք, որ սպիտակ գունավորումը գենետիկ մուտացիայի հետեւանք է, որը ալբինոսին խոցելի է դարձնում գիշատիչների հանդեպ: