ՌԴ-ում ալբինոս-կենգուրու է ծնվել. տեսանյութ
ՌԴ Յարոսլավլ քաղաքի կենդանաբանական այգում սպիտակ կենգուրու է ծնվել: Տեւական ժամանակ նա թաքնվել է մայրիկի «պարկում»: Այգու աշխատակիցների խոսքով` ալբինոս-կենգուրու 1000-ից մեկ է ծնվում:
Այժմ կենգուրուն գրեթե 1 տարեկան է եւ կշռում է 4 կգ: Փոքրիկին դեռեւս անուն չեն ընտրել: Այգու կայքում հաճախորդներին առաջարկվում է անուն տալ ալբինոս-կենգուրուին:
Նշենք, որ վայրի բնության մեջ ալբինոսները չեն գոյատեւում: Գենետիկ մուտացիայի արդյունքում առաջացած սպիտակ գունավորումն այդ կենդանիներին խոցելի է դարձնում գիշատիչների հանդեպ: