Իրանը պատասխանում է Charlie Hebdo-ին՝ հայտարարելով Հոլոքոստի թեմայով ծաղրանկարների մրցույթ
Իրանում Հոլոքոստի թեմայով ծաղրանկարների մրցույթ է հայտարարվել, հաղորդում է CNBC-ն:
Մրցույթը նախաձեռնել են Իրանի ծաղրանկարիչների տունը, Թեհրանում պաղեստռինյան արվեստի թանգարանը և Սարհաշմեհի մշակութային կենտրոնը:
Ակցիան դարձել է պատասխան՝ փարիզյան Charlie Hebdo-ի կողմից Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակմանը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն ապրիլի 1-ին: Հաղթողը կստանա 12,000 ԱՄՆ դոլար, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողները՝ համապատասխանաբար 8 և 5 հազար ԱՄՆ դոլար: