ԱՄՆ-ի գաղտնի ծառայության փոխտնօրենը հրաժարական է տվել
ԱՄՆ Կոնգրեսի ճնշմանը չդիմանալով՝ հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՄՆ-ի գաղտնի ծառայության ղեկավարի տեղակալ Էլվին Սմիթը: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Թերթի տվյալներով՝ դաշնային գործակալության 2-րդ դեմքը համարվող Սմիթի՝ պաշտոնից հրաժարվելը, որը խատասխանատու է երկրի նախագահի և փոխնախագահի անվտանգության համար, տեղի է ունեցել Կոնգրեսում 3 օր առաջ անցկացված լսումներից հետո, որտեղ բավականին մեծ պահանջներ են ներկայացվել Սմիթին:
Սպասվում է, որ 29 տարի գաղտնի ծառայությունում աշխատած Սմիթը այլ պաշտոն կստանձնի ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարությունում: