12629 դիտում
17:12 17-02-2015
Նոր մանրամասներ՝ Մոսկվայում կնոջն ու երեխային սպանած հայ գործարարի մասին
Մոսկվայում քրեական գործ է հարուցվել՝ 2 մարդու սպանության գործով: Ողբերգությունը տեղի էր ունեցել փետրվարի 14-ին՝ Շաբալովկա փողոցի տներից մեկում, որտեղ հայտնաբերվել են 1973 թվականին ծնված կնոջ եւ 2005 թվականին ծնված երեխայի մարմինները՝ կտրող-ծակող գործիքներով հասցված վնասվածքներով:
Ոստիկանները բռնել էին Վիկտորիայի եւ երեխայի՝ Նինայի սպանության մեջ կասկածվող 50-ամյա բիզնեսմենին՝ Խորեն Ղազարյանին:
Հայտնի է դարձել, որ կասկածյալը խաղամոլ է: Հարցաքննության ժամանակ նա նշել է, որ ամեն շաբաթ խաղացել է հայտնի մարդկանց հետ, որոնց անունները չի հրապարակել: Որոշ տվյալներով՝ կնոջ հետ վիճաբանությունը տեղի է ունեցել խաղամոլության պատճառով:
Ղազարյանը Երեւանի եւ Մոսկվայի պետական համալսարանների շրջանավարտ է, տիրապետում է մի քանի լեզուների: Իսկ նրա կինը բալետի պարուհի էր եւ պատրաստվում էր խաղալ մյուզիքլում: Ղազարյանը խաղամոլությամբ է տարվել նաեւ Լաս Վեգասում:
Նմանատիպ նյութեր
1879 դիտում
14:11 25-08-2024
Մոսկվայում տղամարդը 16-րդ հարկի պատուհանից դուրս է նետել կնոջն ու երեխային
Այս բաժնից
934 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
940 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4399 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին