211652_close_icon
views-count1825 դիտում article-date 14:11 25-08-2024

Մոսկվայում տղամարդը 16-րդ հարկի պատուհանից դուրս է նետել կնոջն ու երեխային

Իրավապահներին հաջողվել է մուտք գործել բնակարան և ձերբակալել տղամարդուն, որը 16-րդ հարկի պատուհանից դուրս է նետել կնոջն ու մանկահասակ երեխային, ասվում է Մոսկվայի Քննչական կոմիտեի հաղորդման մեջ։ Կինն ու երեխան զոհվել են։ Փոխանցում է News.am-ը։

Մոսկվայի դատախազությունը հայտնել է, որ տղամարդը 39 տարեկան է։ Ձերբակալությունից հետո նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Զոհված կինը 36, երեխան՝ մեկ տարեկան էին։

Օգոստոսի 25-ի առավոտյան Մոսկվայի Լեֆորտովո շրջանի Կրասնոկազարմեննայա փողոցի տներից մեկի բակում կնոջ և երեխայի դիեր են հայտնաբերվել։ Ենթադրաբար, ձերբակալվածը նրանց նետել է 16-րդ հարկից, որից հետո շարունակել է պատուհանից դուրս նետել կահույքն ու հագուստը։ Shot-ի պնդմամբ, ձերբակալվածը Կենտրոնական բանկի աշխատակից Ալեքսանդր Լիպատովն է։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, հայտնում է Коммерсантъ-ը։

Նմանատիպ նյութեր