ԻՊ-ի ահաբեկիչների սոցիալական ցանցը ընդհամենը մի քանի ժամվա կյանք է ունեցել
Սոցցանցերում «Իսլամական պետության» էջերի արգելափակումից հետո, ծայրահեղականները որոշել էին համացանցում ստեղծել սեփական տիրույթը, բայց այդ կայքը հենց ստեղծման օրն արգելափակվել է:
Հայտնի է, որ 5elafabook(Khalifabook) անունով կայքը գրանցվել և տեղադրվել է ԱՄՆ-ում՝ Աբու Մուսաբ անունով մարդու կողմից, ով որպես բնակության վայր նշել է «Մոսուլ, Իսլամական պետություն»:
Հատկանշական է, որ ընդհամենը մի քանի ժամ անց, Anonymous խմբի հաքերները կարողացել են արգելափակել այն:
Հիշեցնենք, որ Մոսուլը Իրաքի քաղաքներից մեկն է, որ այժմ գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո: