Պուտինը չի դիտել Ղրիմի վերամիավորման մասին ֆիլմը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի դիտել «Ղրիմ. Ճանապարհ դեպ հայրենիք» փաստավավերագրական ֆիլմը, եւ պատրաստվում է այն դիտել այսօր երեկոյան՝ Россия-1 հեռուստաալիքի եթերում: Այս մասին հայտարարել է Պուտինի Մամուլի քարտուղարը՝ Դմիտրի Պեսկովը:
Լրագրող Անդրեյ Կոնդրաշեւի ֆիլմը նկահարանվել է Ղրիմի՝ Ռուսաստանի հետ վերամիավորման մեկամյակի կապակցությամբ եւ ներառում է Պուտինի հետ մի քանի հարցազրույց:
Լրագրողը հայտարարել է, որ հեշտ էր շփվել ղրիմցիների հետ, որոնք իրենց չեն համարում օկուպացված ժողովուրդ: