211652_close_icon
views-count1251 դիտում article-date 16:21 19-03-2015

Renault-ն և Nissan-ը մտադիր չեն հեռանալ ռուսական շուկայից

Renault և Nissan ավտոարտադրող ընկերությունները մտադիր են մնալ ռուսական շուկայում՝ անկախ արդյունաբերական այդ ճյուղում եղած ճգնաժամային երևույթներից և համարյա բոլոր ավտոմոբիլային ընկերությունների արտադրանքի վաճառքի անկումից: Renault ընկերության կողմից նշել են, որ ընկերությունում նախկինի պես «հավատում են ռուսական շուկային և համարում են այն ստրատեգիական, և չեն փոխելու Ռուսաստանում առաջընթացի և զարգացման իրենց ծրագրերը»: Nissan ընկերությունից էլ հայտնել են, որ փոփոխություններեն մտցնում արտադրական ծավալների մեջ՝ կախված շուկայի պահանջարկից, բայց նախագծերի փոփոխման իմաստ չեն տեսնում: «Մեզ մոտ արտադրական պլանի մեջ իհարկե որոշակի փոփոխություններ մտցվում են: Սանկտ-Պետերբուրգում գտնվող գործարանում մարտի 16-ից 31-ը դադարեցնում ենք հոսքագիծը, բայց այնտեղ արտադրական ծավալներն և աշխատակազմը չեն կրճատվում»,- ասել է ընկերության ներկայացուցիչը: Նշենք, որ Renault-Nissan-АвтоВАЗ ընկերությունները ռուսական շուկայում առաջատար դիրք ունեն: Nissan-ը 2014թ-ին լրջորեն նորացրել է իր մոդելային շարքը, իսկ Renault-ն 2015թ-ին ռուսական շուկա է հանել նոր մոդելներ:

Նմանատիպ նյութեր