20705 դիտում
12:21 28-03-2015
Հանկարծամահ եղած Հայկի մահը հնարավոր է՝ վրա է հասել վախից. որպես անհաջող կատակ՝ ծառայակիցները նրա ձեռքի մեջ մեկ անգամ նույնիսկ պայթուցիկ էին դրել
Ծառայության ընթացքում մարտի 22-ին հանկարծամահ եղած 23-ամյա Հայկ Մարգարյանի հարազատները եւ նրան ճանաչողները համոզված են, որ նրա մահը վրա է հասել ճնշման կամ վախի արդյունքում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրա հարեւանները՝ ընդգծելով, որ Հայկի ընտանիքի չի կարողանում համակերպվել Հայկի կորստի հետ, մանավանդ, մայրը:
Նշեցին նաև, որ Հայկը բնավորությամբ շատ հանգիստ եւ խելոք է եղել, և դրա հետ կապված՝ ծառայության ընթացքում ծառայակիցների կողմից փորձեր են արվել ճնշել եւ վախեցնել նրան գուցեեւ անհաջող կատակ անելով:
Հարեւաններից մեկը պատմեց, որ ծառայության ընթացքում քնած ժամանակ նրա ձեռքի մեջ անգամ պայթուցիկ են դրել եւ արթնացրել, որից արթնանալուց հետո Հայկը շատ է վախեցել: Կարծում են նաեւ, որ վախը կարող է վրա հասած լինել եւ նման ողբերգության հանգեցնել սահմանում տիրող իրավիճակից, քանի որ այդ օրերին շատ լարված էր սահմանին տիրող վիճակը եւ անգամ զոհեր ու վիրավորներ ունեցանք: Հարազատները սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին եւ վճռական են տրամադրված Հայկի մահվան իրական դրդապատճառները բացահայտելու համար:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ ծառայության ընթացքում մարտի 22-ին հանկարծամահ եղած 23-ամյա Հայկ Մարգարյանը Երեւանից էր: Զորակոչվել էր Մաշտոցի զինկոմիսարիատից: Ապրում էր Շիրազի 32/18 հասցեում: Հարեւանները [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում պատմել էին, որ մինչեւ հիմա չեն կարողանում հավատալ այդ դաժան լուրին, քանի որ Հայկը երբեք առողջական խնդիրներ չի ունեցել: Ավելին՝ զբաղվել է լողով եւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում էր մինչեւ ծառայության մեկնելը սովորել: Նա 1 եղբայր ունի: Նրանց ընտանիքը հարգված եւ սիրված է բոլորի կողմից: Հարեւաններն ասում էին, որ նա լուրջ մտածմունք էլ չի ունեցել, որ մտածի, ինչը նրան նման իրավիճակի կհասցներ:
Իսկ էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 22-ին ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ժամը 17:15-ի սահմաններում, հանկարծամահ է եղել ՊԲ զինծառայող Հայկ Տարոնի Մարգարյանը (ծնվ. 1992 թ.): Զինծառայողի մահվան պատճառը պարզելու համար կատարվում է քննություն:
Նմանատիպ նյութեր
27180 դիտում
15:10 23-03-2015
Նոր մանրամասներ երեկ բանակում հանկարծամահ եղած Հայկի մասին. նա լողորդ էր
16540 դիտում
14:44 15-04-2015
Հայտնի է բանակում հանկարծամահ եղած 23-ամյա Հայկի մահվան պատճառը
Այս բաժնից
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան