16543 դիտում
14:44 15-04-2015
Հայտնի է բանակում հանկարծամահ եղած 23-ամյա Հայկի մահվան պատճառը
Ծառայության ընթացքում մարտի 22-ին հանկարծամահ եղած 23-ամյա Հայկ Մարգարյանի մահը բժշկական վկայականի համաձայն վրա է հասել աորտայի կրծքային հատվածի շերտազատված անևրիզմայի ինքնաբուխ պատռվածքի հետևանքով: Այս մասին[b][color=#CC0000] SHAMSHYAN.com[/color][/b]-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Այս պահին, քանի որ հիմքեր չկան քրեական գործ հարուցելու, քրեական գործի հարուցումը մերժվել է:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ ծառայության ընթացքում մարտի 22-ին հանկարծամահ եղած 23-ամյա Հայկ Մարգարյանը Երեւանից էր: Զորակոչվել էր Մաշտոցի զինկոմիսարիատից: Ապրում էր Շիրազի 32/18 հասցեում: Հարեւանները [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում պատմել էին, որ մինչեւ հիմա չեն կարողանում հավատալ այդ դաժան լուրին, քանի որ Հայկը երբեք առողջական խնդիրներ չի ունեցել: Ավելին՝ զբաղվել է լողով եւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում էր մինչեւ ծառայության մեկնելը սովորել: Նա 1 եղբայր ունի: Նրանց ընտանիքը հարգված եւ սիրված է բոլորի կողմից: Հարեւաններն ասում էին, որ նա լուրջ մտածմունք էլ չի ունեցել, որ մտածի, ինչը նրան նման իրավիճակի կհասցներ:
Իսկ էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հ. Մարգարյանը համկարծամահ է եղել մարտի 22-ին ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ժամը 17:15-ի սահմաններում: Զինծառայողի մահվան պատճառը պարզելու համար կատարվում է քննություն:
Նմանատիպ նյութեր
27180 դիտում
15:10 23-03-2015
Նոր մանրամասներ երեկ բանակում հանկարծամահ եղած Հայկի մասին. նա լողորդ էր
Այս բաժնից
490 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց