211652_close_icon
views-count27183 դիտում article-date 15:10 23-03-2015

Նոր մանրամասներ երեկ բանակում հանկարծամահ եղած Հայկի մասին. նա լողորդ էր

Ծառայության ընթացքում երեկ` մարտի 22-ին, հանկարծամահ եղած 23-ամյա Հայկ Մարգարյանը Երեւանից էր: Զորակոչվել էր Մաշտոցի զինկոմիսարիատից: Ապրում էր Շիրազի 32/18 հասցեում: Հարեւանները [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ մինչեւ հիմա չեն կարողանում հավատալ այդ դաժան լուրին, քանի որ Հայկը երբեք առողջական խնդիրներ չի ունեցել: Ավելին՝ զբաղվել է լողով եւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում էր մինչեւ ծառայության մեկնելը սովորել: Նա 1 եղբայր ունի: Նրանց ընտանիքը հարգված եւ սիրված է բոլորի կողմից: Հարեւաններն ասում էին, որ նա լուրջ մտածմունք էլ չի ունեցել, որ մտածի, ինչը նրան նման իրավիճակի կհասցներ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 22-ին ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ժամը 17:15-ի սահմաններում հանկարծամահ է եղել ՊԲ զինծառայող Հայկ Տարոնի Մարգարյանը (ծնվ. 1992 թ.): Զինծառայողի մահվան պատճառը պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր